Հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին մուտացիան, որի դեմ հակամարմիններն անզոր են

Հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին մուտացիան, որի դեմ հակամարմիններն անզոր են

Գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2-ի մուտացիան, որը նրան թույլ է տալիս «խուսափել» վարակի դեմ պայքարի համար արտադրված հակամարմինների ճանաչումից՝ փոխանցում է Nature-ը: 

Ֆրեդ Հաթչինսոնի անվան քաղցկեղի հետազոտման կենտրոնի մասնագետները քարտեզագրել են COVID-19-ի բոլոր հնարավոր մուտացիաները, որոնք կարող են կանխել երեք մոնոկլոնալ հակամարմինների կապումը:  

Պարզվել է, որ մի շարք մուտացիաներ ազդել են սպիտակուցային հատվածի վրա, որը վիրուսն օգտագործում է բջիջներ մտնելու համար: Այս մուտացիաներից մեկը վիրուսը քողարկել է հակամարմինների ամբողջ փնջից, իսկ մյուսներն էլ ընտրովի խուսափել են երեք հակամարմիններից մեկից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում