Լաս Վեգասի փառքի ճեմուղում կտեղադրվի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը
Երգիչ Արման Հովհաննիսյանն իր անվանական աստղը կունենա Լաս Վեգասի Փառքի ճեմուղում` 2020 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 29-ամյակի օրը:
Արմանն Ինստագրամի իր պաշտոնական էջում գրել է.
«Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը Դուք եք՝ իմ շատ սիրելի հանդիսատես։ Երեկ, այսօր ու վաղն էլ, միշտ Ձեզ հետ եմ կիսել իմ հաջողությունները, և Ձեզ եմ շնորհակալ լինելու իմ ստեղծագործական կյանքի ուրախություններով։
Ահա եւս մեկ առիթ։
2020 թվ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին, Լաս Վեգասում՝ Փառքի ծառուղում,կտեղադրվի իմ անվանական աստղը։ Ու քանի որ իմ անվան ամեն տառի կայացման ընթացքին Դուք կաք, սա ոչ միայն իմ, այլ իմ և Ձեր տոնն է ու հաջողությունը։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում ընկերական աստղի փայլի ներքո է անցնում իմ կյանքը։ Աստված օրհնի Մեզ ու մեր Երկիրը։ Կհանդիպենք սեպտեմբերի 21 ին Լաս Վեգասում»։
Կարծիքներ