Կուրիլյան կղզիներում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Սեյսմոլոգները ուրբաթ ժամը 10:59-ին Խաղաղ օվկիանոսում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Կուրիլյան կղզիների մոտակայքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալոկուրիլսկոյե գյուղից 80 կիլոմետր դեպի արևելք»,- հայտնել են մասնաճյուղում։
Սեյսմոլոգների տվյալներով՝ Կունաշիր և Իտուրուպ կղզիների տեղի բնակիչները զգացել են մինչև երկու-երեք բալանոց ցնցումներ։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ