Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում անասնագոմի տանիք է այրվել

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում անասնագոմի տանիք է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 4-ին, ժամը 15։04-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում այրվում է անասնագոմ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Բաբաջանյան փողոցի թիվ 49 տան մոտակա անասնագոմի տանիքում (մոտ 105 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:19-ին, մարվել՝ 16:22-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում