Ռումինիայի իշխանությունները վերաբացել են դեսպանատունը Կիևում

Ռումինիայի իշխանությունները վերաբացել են դեսպանատունը Կիևում

Ռումինիայի իշխանությունները որոշում են կայացրել վերաբացել Կիևում երկրի դեսպանատունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկունի հայտարարությանը։

«Ռումինիայի իշխանությունները որոշել են վերաբացել Ռումինիայի դեսպանատունը Ուկրաինայում՝ Կիևում։ Դեսպանատան գործունեությունը հնարավորինս շուտ կվերսկսվի տեղում՝ անհրաժեշտ տեխնիկական նախապատրաստությունների և անվտանգության կարգավորումների ավարտից հետո», - գրել է նա Twitter-ում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում