Մելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տան Վարդերի պարտեզը ձևավորել Ջոն Քենեդիի ժամանակների ոճով․ Daily Mail
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տան Վարդերի պարտեզը կձևավորի Ջոն Քենեդիի կառավարության տարիների ոճով, հայտնում է Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Նախագծի վրա աշխատանքները սկսվել են երկուշաբթի օրը և կտևեն մոտ երեք շաբաթ։ Այս ընթացքում այգին անհասանելի կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործնական և լրագրողների հետ հանդիպումների համար։ Ինչպես հայտնի է, կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ վարչակազմը նկատելիորեն ավելի շատ էր օգտվում այգուց, որտեղ հեշտ էր տեղավորել մի քանի տասնյակ մարդու՝ պահպանելով պահանջված սոցիալական հեռավորությունը։ Վերակառուցումը կատարվելու է մասնավոր նվիրատվություններով։ Հարկատուների վճարած գումարները այստեղ չեն օգտագործվի։ Նվիրատուների անունները, սակայն, Սպիտակ տունը գաղտնի է պահում։
Կարծիքներ