Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան
![Փհենյանը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ պատրաստ է օգտագործել բոլոր ուժերը՝ տարածաշրջանում սադրանքներին ի պատասխան](https://freenews.am/uploads/images/image_750x_67ab6ba26fb02.jpg)
ԿԺԴՀ-ն հետևում է Կորեական թերակղզու տարածքում ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի հայտնվելուն և պատրաստ է հակազդել սադրիչ գործողություններին՝ օգտագործելով իր ունեցած բոլոր միջոցները: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ասվում է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Մեր զինված ուժերը ուշադիր հետևում են Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ռազմավարական ուժերի հաճախակի հայտնվելուն և պատրաստ են օգտագործել ցանկացած միջոց, որը նախատեսված է պետության անվտանգության շահերը և տարածաշրջանային խաղաղությունը պաշտպանելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
ԿԺԴՀ պաշտպանական գերատեսչությունը հավելել է, որ Փհենյանը պատրաստ է զսպել Միացյալ Նահանգներին, և որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի հետագա սադրանքները։
Հայտարարությունը համընկել է ամերիկյան ատոմային Alexandria սուզանավի՝ հարավկորեական Բուսանի նավահանգիստ ժամանման հետ։
Կարծիքներ