Ուկրաինան ԱՄՆ-ին հասանելի կդարձնի 500 մլրդ դոլարին համարժեք օգտակար հանածոներ

Ուկրաինան ԱՄՆ-ին հասանելի կդարձնի 500 մլրդ դոլարին համարժեք օգտակար հանածոներ

Նախագահ Թրամփը պնդում է, որ Ուկրաինան «ըստ էության համաձայնել է» ԱՄՆ-ին կես տրիլիոն դոլարի հազվագյուտ հանքային նյութեր տրամադրել՝ որպես վճար այն ռազմական օգնության համար, որը Վաշինգտոնը տրամադրել է Կիևին:

«Նրանք չափազանց արժեքավոր հողեր ունեն՝ հազվագյուտ օգտակար հանածոներով, նավթի և գազի, ինչպես նաև այլ նյութերի առումով։ Ես ուզում եմ, որ մեր փողերն ապահով լինեն, քանի որ մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում [Ուկրաինայում]», – ասել Է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

78-ամյա Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն պետք է հասանելիություն ունենա Ուկրաինայի բնական ռեսուրսներին, անկախ այն բանից, կհաջողվի խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, թե ոչ՝ պնդելով, որ «ավելի քան 300 միլիարդ դոլարը», որը ԱՄՆ-ն տրամադրել է Ուկրաինային, ստվերում է այլ երկրների ներդրումը:

«Նրանք կարող են գործարք կնքել, կարող են գործարք չկնքել։ Մի օր նրանք կարող են ռուս դառնալ, իսկ մի օր կարող են ռուս չդառնալ։ Բայց այդ ամբողջ գումարը, որ տալիս ենք Ուկրաինային, ցանկանում եմ վերադարձնել։ Ես նրանց ասացի, որ ցանկանում եմ մոտ 500 միլիարդ դոլարին համարժեք հազվագյուտ հանածոներ ստանալ, և նրանք, ըստ էության, համաձայնել են դա անել», – պատմել Է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում