Համավարակը իր հետ բերել է ոչ միայն տնտեսական խնդիրներ ,այլև հոգեբանական ․Վախ տագնապ ,անորոշության զգացողություն
Թեմայի շուրջ զրուցել ենք Ժեստ հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ
Հոգեբանը նշում է ՝ տագնապի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ անորոշության զգացումը, շատ կարևոր է, որ մարդիկ սովորեն ապրել նաև անորոշության հետ՝ հետզհետե քչացնելով այն ։Անի Ապիտոնյանը պարզաբանում է,որպեսզի քչանա անորոշության զգացումը ,մենք ոչ թե պետք է ֆիքսվենք ապագայի վրա, այլ պետք է ապրենք ներկայում։Պետք է առիթից օգտվել ՝սովորել ապրել ներկայով ,ոչ թե սպասել թե ապագայում ինչ լավ բաներ են տեղի ունենալու։Եթե մարդիկ ունեցել են հեռակա մեծ պլաններ , հոգեբանը խորհուրդ է չհիասթափվել, այլ փոփոխել պալնները և ամեն օր կատարել գործողություններ նպատակին հասնելու համար ։ Սկզբում հասարակությունը մերժում էր իրականությունը ․մենք չէինք ընդունում, թե համավարակ կա, գումարած ՝մեր ազգ չէր սիրում նաև կարգապահություն ՝մենք դա որպես ենթարկվել էինք ընկալում, ինչը բերեց խնդրի բարդացմանը ։Այժմ արդեն այլ իրավիճակ է մարդիկ ընկալում են իրականությունը։ Հոգեբանը վստահեցնում է պետք է շփվել ՝պահպանելով պարետի կողմից սահմանված կանոնները ,քանի որ շփման պակասը կարող է առաջացնի նոր վարքագիծ ։ Տանը մնալը կարող է բերել հուզական ոլորտի շատ խնդիրների ասում է Անի Ապիտոնյանը ։Ստեղծված է այնպիսի միջավայր որ մարդիկ կարող են որոշակի շփում ունենալ և հուզական դաշտը պահել առողջ և ակտիվ ։Կարելի է օգտագործել նաև սոցիալական ցանցերը միմիյանց հետ կապի մեջ լինելու համար։ հոգեբանը եզրափակեց խոսքը ասելով ՝ պետք է հաշվի առնել նաև ,որ խնդիրն ամբողջ աշխարհի համար է ։
Կարծիքներ