Լակոտը դու ես ու քո տղեն. միջադեպ «Իմ քայլ»-ի պատգամավորի և ակցիայի մասնակիցների միջև

Լակոտը դու ես ու քո տղեն. միջադեպ «Իմ քայլ»-ի պատգամավորի և ակցիայի մասնակիցների միջև

Այսօր Դեմիրճյան փողոցում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և փողոցը շրջափակած ցուցարարների միջև:

Ակցիայի մասնակիցները տեսնելով Աղազարյանին սկսեցին վանկարկել, որ ինքը և իրենց ուժի ղեկավարը, դավաճաններ են, ինչին ի պատասխան, պատգամավորն արձագանքեց. «Դավաճանը դու ես քո եղած չեղածով, լակոտ»: Ակցիայի մասնակիցը Աղազարյանին դիմելով ասաց. «Լակոտը դու ես ու քո տղեն: Հետս վիրավորական չխոսաս, դու իմ հայրենիքն ես ծախել»,-ինչից հետո լեզվակռիվ սկսվեց պատգամավորի և ակցիայի մասնակիցների միջև, ինչին միջամտեցին ոստիկանները: Վերջիններիս ուղեկցությամբ Աղազարյանը դուրս եկավ ակցիայի մասնակիցների միջով, իսկ ցուցարարները շարունակում էին Աղազարյանին անվանել դավաճան:

Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Մանուկյանի՝ ԱԺ-ն շրջափակելու կոչից հետո, այսօր բացի Բաղրամյան պողոտայից, փակ է նաև Դեմիրճյան փողոցը, որտեղ ընդդիմադիրները վրաններ են տեղադրել:

Նյութը՝ armtimes.com

Հետևեք մեզ նաև Տելեգրամում