Ճապոնիայում կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը չեղարկվել է
Մարմնամարզության միջազգային և Ճապոնիայի ֆեդերացիաները համատեղ որոշել են չեղյալ հայտարարել Տոկիոյում նախատեսված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն պետք է կայանար մայիսի 4-ին՝ օլիմպիական մրցասպարեզում: Մրցաշարը վարկանիշային բնույթի էր և, բացի այդ, պետք է փորձակվեին մասնագիտական-տեխնիկական գործիքներն ու սարքավորումները:
Համավարակի պատճառով Գերմանիայի Շտուտգարտ և Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքներում նախատեսված գավաթային փուլերը նույնպես չեղարկվել են: Առայժմ հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող 98 մարմնամարզիկներից 86-ի անունները: Հայաստանի միակ ներկայացուցիչը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանն է:
Կարծիքներ