Հարգանքի տուրք է մատուցվել Արամ Մանուկյանի և զոհված ոստիկանների հիշատակին (տեսանյութ)

Հարգանքի տուրք է մատուցվել Արամ Մանուկյանի և զոհված ոստիկանների հիշատակին (տեսանյութ)

Հարգանքի տուրք է մատուցվել Արամ Մանուկյանի և զոհված ոստիկանների հիշատակին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ապրիլի 15-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը և ոստիկանության կոլեգիայի անդամները Ոստիկանության օրվա նախօրեին ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակին:

Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ խոնարհեց նաև ծառայողական պարտականությունները կատարելիս և հանուն հայրենիքի զոհված Արցախյան պատերազմների մասնակից ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում