Եվրոպայի առաջնություն․ Հայաստանը գրավեց երրորդ տեղը
Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալով Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գրավեց երրորդ տեղը հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյբուքյան էջը։
Չեմպիոնական տիտղոս նվաճեց նաեւ 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Գյումրու մարզադրոցը ներկայացնող`Կարեն Ղազարյանի սանը եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տարավ չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ՝ երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկելով մրցակցին։ Չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրի Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել էին արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը արժանացել էր բրոնզե մեդալի։
Կարծիքներ