Էկվադորի իշխանությունները հետաքննում են բանտում յոթ բանտարկյալների մահը
Էկվադորի դատախազությունը հետաքննում է յոթ բանտարկյալների մահը բանտում, որտեղ սեպտեմբերին տեղի ունեցավ անկարգություն, որին զոհ գնաց ավելի քան 100 մարդ: Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է բանտարկյալներին վերաբերող հարցերի ազգային ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, զոհվածների մարմինները հայտնաբերվել են տեսակցությունների խցում:
Սեպտեմբերի 28-ին նույն բանտում, որը գտնվում է Էկվադորի արեւմուտքում՝ Գուայաքիլ քաղաքում, բախումներ են տեղի ունեցել տարբեր հանցախմբերի ներկայացուցիչների միջեւ։ Ըստ պաշտոնական տվյալների, անկարգությունների ժամանակ զոհվել է 119 բանտարկյալ: Նախագահ Գիլերմո Լասոն 60 օրով արտակարգ դրություն է հայտարարել երկրի քրեակատարողական համակարգում։
Կարծիքներ