Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կnմայի մեջ է
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ, գրում է «Baza» տելեգրամյան ալիքը։
Ալիքի տվյալներով՝ Քեոսայանը հոսպիտալացվել է դեկտեմբերի վերջին։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Տեղեկությունը հաստատել է նաև նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
«Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։ Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ուներ»,– ասել է Մարգարիտա Սիմոնյանը։
Նախկինում՝ 2008 և 2010 թվականներին, Քեոսայանը երկու սրտի կաթված է ստացել։
Կարծիքներ