ԵՄ-ն Տիրասպոլին կոչ է արել ընդունել գազը Քիշնևից
Եվրամիությունը չճանաչված Մերձդնեստրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել էներգիայի մատակարարման վերաբերյալ Մոլդովայի առաջարկների արգելափակումը էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է այն բանից հետո, երբ «Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Մերձդնեստր: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Անիտա Հիպերը, գրում Է Politico-ն։
«Տիրասպոլին կոչ ենք անում համագործակցել Քիշնևի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար, ելնելով տեղի բնակչության շահերից»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով ԵՄ խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենի՝ Բրյուսելն աշխատանքային խումբ է ստեղծել Մոլդովայի հետ և «հետևում է տարածաշրջանում տիրող շատ լուրջ իրավիճակին»:
Մինչդեռ Տիրասպոլի «իշխանությունները» հերքում են, որ Քիշնևը Մերձդնեստրին աջակցություն է առաջարկել, չնայած Մոլդովայի կառավարության մամուլի քարտուղար Դանիել Վոդան պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել, որով Քիշնևը պաշտոնապես տեղեկացրել է Տիրասպոլին Մերձդնեստրին օգնելու հնարավորության մասին, գրում է մոլդովական Point պարբերականը: Ըստ Վոդայի՝ այդ առաջարկը մերժվել է:
Կարծիքներ