Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել. Factor
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ Գրիգորի Ներսիսյանը մեղադրվում Է խմբի կազմում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ: Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Այսպես. Գառնիկ Սուրենի Ղազարյանը, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին որպես մասնակից գրանցված «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի գրանցված թեկնածու, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակից Լիանա Գեորգիի Ղահրամանյանի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր:
Ավելին՝ սկզբնաղբյուրում


Կարծիքներ