Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա

Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, թե դատարանը արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա, որն անմիջապես իրականացրել է Հարկադիր կատարման ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի։

Վարչապետը հայցադիմումում պահանջում է, որ Ղազարյանը հերքի իր հասցեին զրպարտություն համարվող հայտարարությունները և վճարի 6 մլն դրամ փոխհատուցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում