Հոկտեմբերի 9-ին Երևանի մի շարք փողոցներ երթևեկության համար փակ կլինեն

Հոկտեմբերի 9-ին Երևանի մի շարք փողոցներ երթևեկության համար փակ կլինեն

«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները, ինչպես նաև Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում