Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Փաշինյան

Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Փաշինյան

«Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին ընդհանրապես դիմադրություն ցույց չի տվել, այսինքն՝ որքան հասկանում եմ, նաև որոշակի վնասվածքներ է ունեցել, գուցե նաև դա է պատճառը, որ որևէ կոնկրետ կադրեր չեն հրապարակվել»:

Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանի հարցին, թե ադրբեջանցի զինծառայողի ձերբակալման գործընթացը նկարահանվե՞լ է, և եթե նկարահանվել է, ինչո՞ւ չի հրապարակվել, այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիների ձերբակալման կադրերը հրապարակվում են:

«Տեսանկարահանում կա՞, թե՞ չկա՝ այս պահին չեմ կարող ասել, կճշտեմ, լրացուցիչ կասեմ»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ նախկինում գրանցված դեպքերի մասով խնդրել է խուսափել նման կադրեր հրապարակելուց՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է հայ գործընկերներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում