ՄԻԵԴ-ից կողմից Հայաստանի դիմումը բավարարելու և Թուրքիայի դեմ միջանկայլ միջոց կիրառելու որոշումը իրապես շատ կարևոր է

ՄԻԵԴ-ից կողմից Հայաստանի դիմումը բավարարելու և Թուրքիայի դեմ միջանկայլ միջոց կիրառելու որոշումը իրապես շատ կարևոր է

ՄԻԵԴ-ից կողմից Հայաստանի դիմումը բավարարելու և Թուրքիայի դեմ միջանկայլ միջոց կիրառելու որոշումը իրապես շատ կարևոր է։

Մի պահ մի կողմ դնենք հարցի իրավաբանական կողմը և նայենք հարցին քաղաքական տեսանկյունից։

Քաղաքական իմաստով ՄԻԵԴ-ը (յոթ դատավորից բաղկացած պալատով) դատական կարգով ու ՄԻԵԴ մակարդակով փաստացիորեն անմիջականորեն արձանագրել ու ճանաչել է Թուրքիայի մասնակցությունը Արցախաադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողություններում։ Սա լրջագույն քայլ է։

Ըստ այսօրվա ՄԻԵԴ որոշման, Թուրքիան պետք է զերծ մնա որևէ միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Արցախի քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտումների, այդ թվում՝ վտանգել խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը գտել է, որ առկա է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների խախտման հիմնավոր վտանգ, ինչը մեկ անգամ ևս ի ցույց է դնում Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի մարդասիրական հետևանքների ողջ լրջությունը։

Ընդհանրապես, իմ համեստ կարծիքով, Հայաստանի Կառավարությունն ու իրավաբանների թիմը այս պատերազմի ընթացքում գերազանց են գործում իրավական տիրույթում։ Պարզվում է, որ մինչ օրս ՄԻԵԴ-ը «պետություն ընդդեմ պետություն» միջանկյալ միջոցի մասին ընդամենը չորս որոշում է կայացրել, և դրանցից երկուսը Հայաստանի դիմումների հիման վրա։ Իսկ թե ինչ շոշափելի քաղաքական արդյունքներ է տալու այս հաղթանակը, կտեսնենք մոտակա ամիսներին ու տարիներին։

Հ․Գ․ Ու մի բան էլ․ հուսով եմ, որ մի օր մենք ՝ քաղաքացիներս, հնարավորություն կունենանք լսել, թե ովքեր են կանգնած եղել այս հաղթանակի ետևում և երախտիքի խոսք ասել այդ մասնագետներին այնպես, ինչպես երախտիքի խոսք ենք ասում ռազմական և դիվանագիտական դաշտում մեր շահերը պաշտպանող մասնագետներին։

Եվա Թովմասյանի գրառումը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում