Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են նպաստել Երևան-Չինաստան համագործակցությանը. Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Վան Գանին
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Սիզանգի ինքնավար շրջանի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի փոխնախագահ և գլխավոր քարտուղար Վան Գանի գլխավորած պատվիրակությանը:
Երևանի քաղաքապետի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քայլեր ձեռնարկել երկուստեք գործակցությունն ամրապնդելու և աշխուժացնելու համար: Վստահ եմ, որ կան բազմաթիվ ուղղություններ և ծրագրեր, որոնք կարող են նպաստել Երևանի և Չինաստանի շրջանների միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցությանը,- նշել է Լևոն Հովհաննիսյանը։
Կողմերը բարձր են գնահատել Երևանի և Չինաստանի դեսպանության համագործակցությունը և քննարկել առաջիկա ծրագրերը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
Կարծիքներ