Իհարկե «Սրբազան վարչապետ» բառակապակցությունը հրաշալի է, ոնց որ «Պլատոնական սեր»․ Գասպարյան
Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Իհարկե «Սրբազան վարչապետ» բառակապակցությունը հրաշալի է, ոնց որ «Պլատոնական սեր», «անձեռակերտ կառույց», լավ է մտածված։
Իսկ եթե լուրջ, առանց հետին մտքի հետաքրքիր է. երբ կուսակրոն արքեպիսկոպոսը սառեցնում է իր հոգևոր ծառայությունը իրեն պետք է շարունակել Սրբազան պատվանվամբ դիմե՞լ, թե չի թույլատրվում և դա խախտում է ՀԱԵ կանոնները, ավազանի անունո՞վ պետք է դիմել, թե՞ ոչ, արդյո՞ք նախկին կուսակրոն արքեպիսկոպոսը իր որոշմամբ ամեն պահի կարող է վերադառնալ հետ հոգևոր ծառայության, թե՞ այլ ընթացակարգ կա, արդյո՞ք կարող է սքեմ և վեղար կրել սառեցված վիճակո՞ւմ, թե դա ՀԱԵ կանոնների խախտում է»։
Կարծիքներ