Ամենայն հարգանքով, բայց ի՞նչ է նշանակում՝ սառեցնել հոգեւոր կոչումը․ Հակոբ Կարապետյան
Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ամենայն հարգանքով, բայց ի՞նչ է նշանակում՝ սառեցնել հոգեւոր կոչումը, կամ, ինչպես գեղեցիկ ձեւով ասվեց՝ հոգեւոր ընթացքը։ Հիմա Գալստանյանն այլեւս արքեպիսկոպոս չէ՞։ Եթե ոչ, ապա արդյո՞ք պետք է շարունակել նրան կոչել "սրբազան" պատվանունով, արդյո՞ք նա շարունակելու է կրել հոգեւորական անունը, թե՞ պետք է վերադառնալ ավազանի անունին։ Արդյո՞ք նա կարող է շարունակել կրել հոգեւորականի համազգեստը, արդյո՞ք պահելու է կուսակրոնության ուխտը, եւ ինչպե՞ս է վերադառնալու հոգեւոր ծառայությանը՝ իր քաղաքական կարիերան, կամ աշխարհիկ ծառայության ընթացքն ավարտելուց հետո։
Սրանք հարցեր են, որոնք ցանկալի կլիներ ստանալ ոչ թե իշխանական կամ ընդդիմադիր պրոպագանդիստներից, այլ Եկեղեցուց»։
Կարծիքներ