«Մուրացան» ԲԿ-ում մահացել է տոպրակի մեջ հայտնաբերված նորածին երեխան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս գիշեր Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է երեկ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։
Ինչպես հայտնում է կայքթը, երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։
Ոստիկանները նշված վայրում՝ մատուռի հարևանությամբ, հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։ Դեպքի վայր ժամանած Մարտունու բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել բժշկական կենտրոն։
Նշենք, որ երեխային գյուղացիներից մեկի տան մոտ են հասցրել թափառող շները՝ քաշելով տոպրակից, որի մեջ եղել է նորածինը: Տեղեկությունների համաձայն՝ գյուղացին հաչոցի բարձր ձայներ է լսել, դուրս եկել ու տեսել շների խումբն ու տոպրակը՝ նորածին երեխայով: Շները երեխային չեն վնասել, քարշ տալուց պատառոտվել է տոպրակը:
Կարծիքներ