Լուկաշենկոն հույս ունի հանդիպել Եգիպտոսի նախագահի հետ Կահիրեում կամ Մինսկում

Լուկաշենկոն հույս ունի հանդիպել Եգիպտոսի նախագահի հետ Կահիրեում կամ Մինսկում

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի հանդիպել իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ Կահիրեում կամ Մինսկում։ Այդ մասին Բելառուսի ղեկավարը հայտարարել է Ալ-Սիսիին ուղղված շնորհավորանքում՝ ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

«Համոզված եմ բոլոր ոլորտներում համագործակցության հետագա դինամիկ ընդլայնման անհրաժեշտության մեջ: Այս առումով հուսով եմ հանդիպել ձեզ հետ Կահիրեում կամ Մինսկում՝ արդիական հարցեր քննարկելու համար: Կարծում եմ, որ վստահելի և բովանդակալից շփումները թույլ կտան մեր երկկողմ համագործակցությունը նոր բարձունքների հասցնել», - ասված է շնորհավորանքում, որի տեքստը մեջբերում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում