ՍԱՏՄ խստացված ստուգայցերն ու կրկնայցերը դրական արդյունք են արձանագրում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս աշխատանքները զուգակցվել են մարզերում ու մայրաքաղաքի վարչական շրջաններում մշտադիտարկումներով:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սննդի շղթայում գործող բոլոր այն կազմակերպություններում, որտեղ ստուգումներ են իրականացրել ՍԱՏՄ տեսուչները, խախտումներ չեն հայտնաբերվել:
Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել առավել բարեխիղճ ու լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։
ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույն պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը. Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ