Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսն արդեն ստացել է աջակցություն. Մանե Թանդիլյան
Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսը՝ մոտ 87,000 հոգի արդեն ստացել է աջակցություն, ընդ որում ավելի քան 47,000 հոգի աջակցությունը ստացել է Արցախփոստի բաժանմունքներից։ Այս միջոցառման շահառու չեն աշխատանք ունեցողները, այդ թվում` պետական, և 18-55 տարեկան տղամարդիկ։ Այս մասին գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
«Սա վկայում է այն մասին, որ Արցախի այն քաղաքացիները, ովքեր Արցախում ունեն մշտական կացարաններ, գրեթե ամբողջությամբ գտնվում են Արցախում»,- գրել է նա։
Կարծիքներ