Թաիլանդում Ձմեռ պապիներին փոխարինել են փղերը և դիմակ կրած՝ քաղցրավենիք են բաժանել դպրոցականներին (լուսանկարներ)

Թաիլանդում Ձմեռ պապիներին փոխարինել են փղերը և դիմակ կրած՝ քաղցրավենիք են բաժանել դպրոցականներին (լուսանկարներ)

Թաիլանդում հսկայական կենդանիները սուրբծննդյան նվերներ են բաժանել տեղի դպրոցներից մեկում:

Ինչպես հաղորդում է NG.ru-ն, միջոցառումն անցկացվել է անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների պահպանմամբ, այդ թվում դիմակների օգտագործմամբ: Ի դեպ, դիմակներ են կրել նաև փղերը:

Երեխաներին տոնական տրամադրություն պարգևելու համար նրանց որոշել են շնորհավորել վարժեցված փղերի միջոցով, որոնք ներկայացել էին Ձմեռ պապի հանդերձներով: Դպրոցականների հետ շփման ընթացքում փղերը քաղցրավենիք են բաժանել նրանց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում