Մոսկվայում արդեն տասը ժամ շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև

Մոսկվայում արդեն տասը ժամ շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև

Մոսկվայում արդեն տասը ժամ շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի միջեւ:

Որևէ տեղեկություն բանակցությունների ընթացքի վերաբերյալ դեռ չի հաղորդվում: Լրագրողները մամուլի կենտրոնից չեն հեռանում, թեև հստակ չէ՝ արդյոք հանդիպման ավարտի մասնակիցները հանդես կգան հայտարարությամբ կամ ճեպազրույցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հակամարտության գոտում, հումանիտար նկատառումներից ելնելով՝ զոհվածների դիերն ու գերիներին փոխանակելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում