Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտից և անձրևից հետո անձրևաջրերը լցվել են Սարատակ համայնքի տներն ու հեղեղել փողոցները
Նախօրեին առատ տեղումներից հետո անձրևաջրերը հեղեղել են Շիրակի մարզի Սարատակ համայնքի փողոցներն ու լցվել տները։ Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանը freenews.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ուժեղ անձրևից հետո սարերից եկած անձրևաջրերը գյուղի փողոցներ է լցվել ։
«Սա արտառոց երևեույթ չէ, սա նորմալ է, այն հնարավոր է լինի 5-10 տարին մեկ անգամ, բայց ոչ հաճախ, անձրևներից է կախված։ Իսկ մամուլում, որ ներկայացնում են, թե ջուրը տներն է լցվել, այդպես չէ։ Գյուղապետարանի հարևանությամբ կար կարտոֆիլի ցանկատարածություն, այդտեղ վնասը մեծ է, Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետին խնդրել եմ, որ հանձնաժողով ուղարկեն համայնք և տեղում արձանագրեն վնասի չափը։ Իսկ ինչ մնում է, որ ջուրը լցվել է համայնքի բնակիչների տները, մարդիկ պետք է պատրաստ լինեին, ում բակի մուտքը կարգին է եղել նրանց բակ չի լցվել, ում մոտ կարգին չի եղել լցվել է»,- նշեց համայնքի ղեկավարը։
Հարցին թե նյութական որևէ՞ օգնություն լինելու է տուժած ընտանքիներին համայնքապետը պատասխանեց․
«Բացի կարտոֆիլի ցանկատարածության վնասից, ոչ մեկին նյութական օգնություն չի լինի, քանի որ մեծ վնասներ չեն կրել։ Ես անձամ այդ ժամանակ եղել եմ տեղում, գյուղացիների հետ, տների մեջ ջուր չի լցվել, և պետք չէ ներկայացնել թե իբր գյուղը տեղից տարել է։ Սա ովորական բնական երևույթ է»։
Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանը Freenewes-ի հետ զրույցում անկեղծացավ․ ․
«Սարերի այդ հատվածից երբեք ջուր չէր եկել, պարզապես այս անգամ ավելի շատ էր։ Ջուրը ողողել էր նաև իմ անասնագոմը հազիվ եմ կարողացել անասուներին դուրս բերել։ Նման բնական երևույթները սովորական բան են, մտածում էի, որ առավոտյան ջուրը կհանեմ պոմպերի միջոցով, բայց առավոտյան արդեն մաքրվել էր, չկար, պետք չէ մեծ ողբերգություն սարքել։ Պետք է միշտ նման խնդիրներին պատրաստ լինել,- եզրափակեց համայնքի ղեկավարը։
Կարծիքներ