Գերմանացի բժիշկներ կգործուղվեն Հայաստան
ռաջիկայում Գերմանիայից բժիշկների, բուժքույրերի և արտակարգ իրավիճակների փորձագետների խումբ կժամանի Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը։
Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև գործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ավելի վաղ Հայաստան են այցելել և կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցել բժիշկներ և բուժանձնակազմի այլ ներկայացուցիչներ տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Լիտվայից, Ռուսաստանից։ Աջակցության պատրաստակամություն էր հայտնել նաև Վրաստանը։
Կարծիքներ