Խիստ վտանգավոր եմ գնահատում նրա և որդուս միջև տեսակցության և շփման կարգի սահմանումը. DJ Վակցինա
Իրականում Ռ. Խաչատրյանի ներկայացուցչի հայտնած տեղեկությունները ճիշտ չեն և միտված են բացառապես արդարացնելու իր վստահորդի անօրինական գործողությունները, որոնք միանշանակ չեն բխում նաև փոքրահասակ երեխայի լավագույն շահերից, այդ թվում՝ ծնողի՝ երեխայի առողջ ֆիզիկական և հոգևոր զարգացումն ապահովելու պարտականությունից:
Անհերքելի փաստ է այն, որ մինչ Ռ.Խաչատրյանի կողմից երեխային վերցնելը և ապօրինի իր մոտ պահելը՝ որդիս փաստացի բնակվել է ինձ հետ և գտնվել է իմ անմիջական խնամքին:
Ներկայացուցչի հիշատակած հաշտության համաձայնությունը վերաբերել է իմ և Ռ.Խաչատրյանի միջև ծագած վեճի դատական լուծման ենթակա հարցերին: Մասնավորապես, տվյալ հաշտության համաձայնությամբ Ռ.Խաչատրյանը արձանագրում էր, որ որդիս պետք է շարունակի բնակվել ինձ հետ, իսկ ինքը հնարավորություն ունենա տեսակցելու նրան որոշակի ժամերով: Ընդ որում, թեև տվյալ համաձայնության տեքստը իմ կողմից սկզբնապես ստորագրվել էր, սակայն այն դատարանի կողմից չի հաստատվել և առկա չէ այդ մասով դատարանի վճիռը, քանի որ ես հրաժարվել եմ Ռ.Խաչատրյանի հետ հաշտություն կնքելուց: Հետևապես, տվյալ փաստաթուղթը որևէ իրավական ուժ չունի:
Հավելեմ նաև, որ Ռ.Խաչատրյանի հետ հաշտություն չկնքելու հիմնական դրդապատճառս եղել է վերջինիս ոչ հավասարակշիռ և անկանխատեսելի վարքագիծը, որի պայմաններում որպես ծնող խիստ վտանգավոր եմ գնահատում նրա և որդուս միջև տևական ժամանակով տեսակցության և շփման կարգի սահմանումը:
Միջնորդել նշանակել դատահոգեբանական փորձաքննություն պարզելու համար երախայի և հայր ծնողի միջև հուզական հոգևոր կապի առկայությունը, հայր ծնողի մոտեցումները որդու խնամքի, դաստիարակության, առողջության ապահովման հետ կապված հարցերին, ինչպես է անդրադարձել հայր ծնողի վարքագիծը, այդ թվում բռնության գործողությունները երեխայի հուզական հոգեբանական վիճակի նկատմամբ, արդյոք բացասաբար կարող է անդրադառնալ այդ տարիքի երեխային ընտանեկան միջավայրից տևական ժամանակով տեղափոխելը.
Խնդրում եմ տարածել
Կարծիքներ