Քաբուլում պայթյուն Է որոտացել
Հոկտեմբերի 20-ին հուժկու պայթյուն Է որոտացել Քաբուլում: Այդ մասին հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի Է ունեցել Դեխմազանգի շրջանում՝ սահմանապահ ոստիկանության շտաբի շենքի դիմաց: Անհայտ անձը նռնակ Է նետել ընթացող ավտոմոբիլի վրա, որը պատկանում Էր երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալներին:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության՝ թալիբների կողմից նշանակված մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոստին հավաստել Է միջադեպի մասին տեղեկատվությունը եւ հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (պետության՝ արմատականների կողմից օգտագործվող անվանումը) երկու զինյալների վիրավորվելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ