Bloomberg. Թրամփի փաստաբաններն ցանկանում են նրա գործը տեղափոխել այլ դատարան
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբաններն ակնկալում են, որ նրա դեմ գործը կփոխանցվի այլ դատարան։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Bloomberg-ը ՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ աղբյուրի՝ Թրամփի փաստաբանները մտադիր են միջնորդագրել՝ քրեական գործը Մանհեթենից տեղափոխել Նյու Յորքի ավելի պահպանողական Սթեյթեն Այլենդ թաղամաս։
Գործակալության տվյալներով՝ նախկին նախագահի պաշտպանությունը կարծում է, որ Թրամփը չի կարող ակնկալել արդար դատավարություն դատարանում, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվելու երեքշաբթի օրը։
Գործակալությունն ընդգծում է, որ փաստաբանները դեռ վերջնական որոշում չեն կայացրել համապատասխան միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ և մտադիր են նախ ծանոթանալ մեղադրական եզրակացության բովանդակությանը։
Կարծիքներ