The Wall Street Journal-ը ՌԴ իշխանություններին կրկին կոչ է արել ազատ արձակել իր լրագրողին
Ամերիկյան The Wall Street Journal թերթի խմբագիրները հերթական անգամ կոչ են արել ազատ արձակել իրենց լրագրող Էվան Գերշկովիչին, ով Ռուսաստանում կալանավորվել է լրտեսության մեղադրանքով։
«Wall Street Journal»-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել մեր գործընկեր Էվան Գերշկովիչին՝ հայտնի լրագրողին, ով ձերբակալվել է Ռուսաստանում ռեպորտաժներ անելիս»,- ասվում է թերթի ապրիլի 1-ին հրապարակված նոր հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ թերթը Գերշկովիչի կալանավորումը որակում է որպես «դաժան վիրավորանք» մամուլի ազատությանը, որը, ըստ թերթի պետք է «վրդովի աշխարհի բոլոր ազատ մարդկանց ու կառավարություններին»։
Թերթը նախկինում հերքել էր իր թղթակցի հասցեին հնչող մեղադրանքները և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան։ Հրատարակությունը մտահոգություն է հայտնել Գերշկովիչի անվտանգության համար։
Կարծիքներ