Ոչ սթափ վարորդի մոտ ատրճանակներ ու փամփուշտներ են հայտնաբերվել
Մարտի լույս 31-ի գիշերը պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ոստիկանները Աշտարակ-Եղվարդ խճուղում ստուգել են 41-ամյա տղամարդու վարած մեքենան։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիանությունը:
Տրանսպորտային միջոցում ատրճանակ է հայտնաբերվել, իսկ վարորդի պայուսակում՝ ևս մեկ ատրճանակ ու փամփուշտներ։
Արագածոտնի պարեկները ստուգել են նաև վարորդի սթափությունը։ Պարզվել է, որ նա ոչ սթափ վիճակում է։
Աղձք գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Կարծիքներ