Բլինկենը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը ստացել է Ուկրաինային օգնության նոր հայտ
ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Ուկրաինային լրացուցիչ աջակցության նոր խնդրանքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի »-ն, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Ես ուրախ եմ, որ լրացուցիչ խնդրանքն այժմ ձեր առջև է: Այն շատ կարևոր է, որպեսզի օգնի մեր ջանքերին մի շարք ուղղություններով», - ասել է պետքարտուղարը:
Նա ընդգծել է, որ խոսքը գնում է անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցելու և Կիևի համար պաշտպանական միջոցներ տրամադրած դաշնակիցներին օգնելու մասին։ Բլինկենի խոսքով՝ 15,5 միլիարդ դոլարը նախատեսված է պաշտպանական օգնության համար, իսկ 8,5 միլիարդ դոլարի տնտեսական օգնությունից 7,5 միլիարդը կուղղվի Ուկրաինային ուղղակի բյուջետային աջակցությանը:
Կարծիքներ