Կրակոցներ Վարդենիսում
Հունիսի 28-ին ժամը 00.05-ին հաղորդում ենք ստացել, որ հունիսի 27-ին ժ.23.50-ին հրազենային վիրավորում ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1995թ. ծնված Թորգոմ Հ-ն:
Այս մասին հայտնել են ՀՀ Ոստիկանությունինց և նշել, որ դեպքը տեղի է է ունեցել Վարդենիսում: Այսպիսով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հունիսի 27-ին ժամը 23.35-ի սահմաններում անհայտ անձը կրակոցներ է արձակել Չարենցի փողոցի 20 Ա շենքի 1-ին մուտքի աստիճաններով տուն բարձրացող Թորգոմ Հ-ի ուղղությամբ՝ նրա մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 19 պարկուճ, իսկ շքամուտքում՝ արնանման հետքեր, պատերի վրա՝ կրակոցի հետքեր:
Կարծիքներ