Քրեական ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է. ՆԳՆ

Քրեական ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է. ՆԳՆ

Ինչպես հայտնել ենք, Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՆԳ նախարարի պաշտոնավարումից ի վեր աջակցություն են ստանում միայն այն նախագծերը, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության մասնագիտական դրական եզրակացությունը։

Հայտարարության հիմք է հանդիսացել այն, որ Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպություններից ստանում է դիմումներ ֆիլմերի նկարահանումներին աջակցելու համար։

Կառույցից հանրային կերպով խնդրել են հետագա դիմումների ներկայացման ընթացքում հաշվի առնել այս հանգամանքը և ընդունել այն որպես նախարարության պաշտոնական դիրքորոշում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հավելել է, որ քրեկան ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում