Ներկուսակցական քարոզարշավը մեկնարկում է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Ներկուսակցական քարոզարշավը մեկնարկում է» խորագիրը:
Տեսանյութն արված է ավտոբուսից:
«Այսօր գնում ենք Արարատի և Արմավիրի մարզեր»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նրանք, ովքեր հետևել են ՔՊ-ի գործունեությանը, գիտեն, որ վերջերս տեղի է ունեցել ներկուսակցական քվեարկությունը, և, ինչպես նախորոշված էր, քվեարկության արդյունքում առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների՝ նաև ներկուսակցական քարոզարշավի իրականացման և ապա երկրորդ փուլի քվեարկության միջոցով կորոշվի, թե ովքեր են ՔՊ-ի ցուցակի առաջին 50 համարը:
«Այսօր մեկնարկում է ներկուսակցական քարոզարշավը, և մենք, իհարկե, կուսակցական միջոցառում կունենանք։ Բայց այս ընթացքում կօգտվենք առիթից և քաղաքացիների հետ կշփվենք, կզրուցենք, տպավորություններ կկիսենք նրանց հետ և այսպես շարունակ»,- ասաց վարչապետը՝ ներկայացնելով ավտոբուսում ներկա պատգամավորներին և պաշտոնյաներին:
Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ ներկուսակցական քարոզարշավի հետաքրքիր օրեր են սպասվում, նաև հետաքրքիր շփումներ քաղաքացիների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:


Կարծիքներ