Ծառերի ծաղկումից հետո ազոտով պարարտացումը կարող է բացասաբար անդրադառնալ պտղակալման վրա

Ծառերի ծաղկումից հետո ազոտով պարարտացումը կարող է բացասաբար անդրադառնալ պտղակալման վրա

Ծաղկումից հետո պտղատու այգիներում պարտադիր կերպով անհրաժեշտ է շարունակել խնամքի աշխատանքները՝ կատարելով սնուցումներ, ջրումներ, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ։

 

Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, այդ փուլում ազոտով պարարտացումը կարող է բացասաբար անդրադառնալ պտղակալման պրոցեսի վրա։

 

Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է ազոտական պարարտանյութերը օգտագործել փոքր չափաքանակով և ծաղկաթերթիկները թափվելուց անմիջապես հետո։

 

Պտղակալման սկզբում անհրաժեշտ է սնուցել կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերով և միկրոտարրերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում