Եվս 3 ռազմագերի վերադառնում է հայրենիք

Եվս 3 ռազմագերի վերադառնում է հայրենիք

Քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։  Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:  Թերթի տեղեկություններով՝ Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերում՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։

Իրենց աղբյուրների փոխանցմամբ, գերիների վերադարձը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհիվ է, ով այսօր ամբողջ օրը բանակցություններ է վարել Բաքվում և րոպեներ առաջ մեզ հայտնի դարձավ, որ գերիները Բաքվի օդանավակայանում են, Մուրադովի ինքնաթիռում, որը թռիչքի է պատրաստվում։

Սակայն այս մասին տեղեկությունը դեռ պաշտոնապես հաստատված չէ:

ՀԺ-ն էլ տեղեկությունը փորձել է ճշտել Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանից: Վերջինս նշել է, որ այս պահին պաշտոնական մեկնաբանություն չունեն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում