Կիմ Չեն Ընը ստուգում է նոր հեռահար մարտավարական զենքերը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մասնակցել է նոր մարտավարական զենքի փորձարկմանը։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը ՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները։
Խոսքը զենքի մասին է, որը «էապես կբարձրացնի առաջադեմ հեռահար հրետանային ստորաբաժանումների կրակային հզորությունը», ինչպես նաեւ «կբարձրացնի մարտավարական միջուկային հրթիռների արդյունավետությունը»։
Հյուսիսկորեական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փորձնական կրակոցները հաջող են իրականացվել։ Նոր զինատեսակների ստուգման ժամանակ Կիմ Չեն Ընը հրամայել է հզորացնել երկրի պաշտպանությունը և զարգացնել միջուկային ուժերը։
Մարտի 24-ին, ինչպես հայտնում են հյուսիսկորեական պաշտոնական լրատվամիջոցները, ԿԺԴՀ զինված ուժերը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի անմիջական հրահանգով արձակել են Hwaseong-17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Այն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ հյուսիսային Հոկայդո կղզու ափից 150 կմ հեռավորության վրա։
Կարծիքներ