Տորոնտոյում հրաձգության հետևանքով հինգ մարդ է վիրավորել

Տորոնտոյում հրաձգության հետևանքով հինգ մարդ է վիրավորել

Կանադայի Տորոնտո քաղաքում հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել:  ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է CTV հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը փողոցի ավտոկայանատեղիներից մեկում։ Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձինք անցնող մեքենայից կրակ են բացել մի խումբ տղամարդկանց վրա։ Արդյունքում 28-ից 35 տարեկան հինգ մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։

Նրանք այս պահին հիվանդանոցում են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը որոնում է կրակողներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում