ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը Բեյրութում ակտիվորեն ներգրավված է մարդասիրական աշխատանքներում
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսին տեղի ունեցած պայթյունի առաջին իսկ օրից ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ժերար Թուֆէնքճյանի ցուցումներով մարդասիրական աշխատանքներ է իրականացնում: ՀԲԸՄ ՀԵԻ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակը հայտնում է, որ սկաուտական շարժումներով, խմբերով աշխատանք են կատարում՝ աջակցելու լիբանանցիներին և լիբանանահայությանը:
«Նավահանգստի պայթունն ավերակույտի վերածեց մայրաքաղաք Բեյրութը: Այն քանդեց բնակարաններ, հաստատություններ, թաղամասեր, եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Բեյրութի պայթյունը մարդկային, տնտեսական կորուստների կողքին բարոյական ծանր հարված հասցրեց լավատեսությամբ հատկանշվող լիբանանցուն: Կյանքի այսպիսի պահին, միջազգային եւ տեղական մարդասիրական կազմակերպությունների կողքին, իրենց երախտաշատ գործունեությամբ գնահատանքի արժանացան լիբանանյան երիտասարդական, բարեգործական կազմակերպությունները, որոնք անմիջապես օգնության ձեռք մեկնելու լծվեցին հազարավոր կարիքավորներին աջակցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ