Ջոնսոնը եւ Զելենսկին քննարկել են Ուկրաինային զենք մատակարարելու հարցը

Ջոնսոնը եւ Զելենսկին քննարկել են Ուկրաինային զենք մատակարարելու հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին հայտնում է «Տասս»-ը:

Ինչպես կիրակի օրը հայտնել է կառավարության ղեկավարի գրասենյակը, Լոնդոնը պարտավորություն է հայտնել Կիևի իշխանություններին զենք մատակարարելու խոստման հարցում:

«Նախագահ Զելենսկին կարծում է, որ առաջիկա 24 ժամն առանցքային կլինի Ուկրաինայի համար ։ Վարչապետն ասել է, որ կանի ամեն հնարավորը, որպեսզի Մեծ Բրիտանիայի եւ դաշնակիցների պաշտպանական օգնության մատակարարումները հասնեն Ուկրաինային: Առաջնորդները պայմանավորվել են սերտ կապեր պահպանել, վարչապետը հերթական անգամ հայտարարել Է Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանը սատարելու մասին»,-ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում