Օլիմպիական խաղեր. Հուլիսի 25-ին Էլմիրա Կարապետյանը կպայքարի առաջին մեդալի համար
Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում վաղը` հուլիսի 25-ին, կխաղարկվեն 18 կոմպլեքս մեդալներ:
Հայաստանից առաջինը մեդալների համար պայքար կմղի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, որը ելույթ կունենա ատրճանակ, 10մ հեռավորություն վարժությունում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 6:00-ին: Նախ 53 մարզուհիներ կպայքարեն եզրափակիչ փուլի ուղեգրերի համար, որից հետո 8 լավագույնները կվիճարկեն օլիմպիական մեդալները:
Վաղն իր առաջին մենամարտը կանցկացնի մեր 63 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը 1/16 եզրափակիչում կհանդիպի Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ռայան Ալստոնի հետ: Այն մոտավորապես կմեկնարկի Երևանի ժամանակով 7:06-ին:
Կարծիքներ