ՅՈւՆԵՍԿՕ-ն կարող է Ստոունհենջը զրկել Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակից՝ ավտոթունելի կառուցման պատճառով
Միավորված ազգերի կրթության, մշակույթի, գիտության հարցերով կազմակերպությունը նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին այն մասին, որ Սթոունհենջը կարող է բացառվել Համաշխարհային ժառանգության ցուցակից, եթե իշխանությունները չվերանայեն քարե հուշարձանի մոտակայքում ավտոթունելի շինարարության նախագիծը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Միացյալ Թագավորությունը կարող է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ պատվավոր կարգավիճակից կզրկվեն միանգամից երկու նման կառույց:
ՅՈւՆԵՍԿՕ-ից նախազգուշացրել են, որ հաջորդ տարի նախատեսվում են Սթոունհենջը ներառել սպառնալիքի տակ գտնվող կառույցների թվում, որից հետո այն կարող է բացառվել ցանկից:
Բրիտանիայի կառավարությունը դեռևս հնարավորություն ունի խուսափել իրադարձությունների նման զարգացումից՝ փոխելով մայրուղու հատվածներից մեկի վերակառուցման արդեն իսկ հաստատված նախագիծը: Ներկա պահին ակտիվիստների բողոքների հիման վրա բրիտանական դատարանը ստուգում է տրանսպորտի նախարարության այդ որոշումը:
ՅՈւՆԵՍԿՕ-ն արդեն իր ցուցակից հանել է Լիվերպուլի նավահանգստային հատվածն ու պատմական կենտրոնը, որոնք Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել էին 2004 թվականին՝ որպես անգլիական արդյունաբերության բուռն զարգացման դարաշրջանի խորհրդանիշ: Ցանկից բացառման պատճառ էին դարձել քաղաքի վերակառուցման աշխատանքները:
Կարծիքներ