Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել. Shamshyan. com

Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել. Shamshyan. com

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ  Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին  Գյումրու շտապօգնության կայանից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ստացված  ահազանգի փաստով: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, Գյումրու  բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մուշի բաժին, որ  «Պոլիտրավմա, զույգ ազդրերի բաց կոտրվածք, կզակի արյունահոսող վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ շտապ օգնության  իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ աղջիկ: 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց  տեղափոխվածը Գյումրիի բնակիչ, 18-ամյա Ա․ Ք.-ն է, ով  հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու կամրջի տակից: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է ինքնասպան լինել: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում